Մատչելիության հղումներ

Կազմակերպվել է Թուրքիայից օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը Հայաստան


Գրեթե մեկ օրում կազմակերպվել է Թուրքիայից օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը Հայաստան, հայտնում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը:

Իր ֆեյսբուքյան էջում Գոռ Ծառուկյանը հրապարակել է տեսանյութ կից գրառմամբ, որ Արարատ լեռը բարձրանալուց և իջնելուց հետո քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել էր և հայտնվել էր դիաբետիկ կոմայի մեջ. - «Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է»:

Այլ մանրամասներ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրենը չի նշել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG