Իրանական Մեշհեդ քաղաքում կայացել է Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Աբաս Արաղչիի հանդիպումը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն, ինչպես նաև տրանսպորտային խնդիրները՝ մասնավորաբար այն ենթակառույցների ստեղծման հարցը, որոնք Իրանի տարածքով միմյանց պետք է կապեն Ադրբեջանի հիմնական տարածքն ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իրան էր մեկնել այսօր՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների 28-րդ հավաքին մասնակցելու նպատակով։