Մատչելիության հղումներ

Բայրամովը մեկնել է Իրան


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր մեկնել է Իրան։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բայրամովը Մաշհադ քաղաքում կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ նիստին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։

ՏՀԿ-ն 10 մահմեդական երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին և Թուրքիային միավորող կառույց է։ Այն հիմնադրվել է 1985-ին Թեհրանում Իրանի, Պակիստանի, Թուրքիայի ղեկավարների կողմից, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո ընդլայնվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG