Մատչելիության հղումներ

Կասպից ծովում ադրբեջանական նավ է հրդեհվում


Նավ Կասպից ծովում, արխիվ
Նավ Կասպից ծովում, արխիվ

Կասպից ծովում, ափից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորության վրա ադրբեջանական նավ է հրդեհվում։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ անձնակազմի 40 անդամները տարհանվել են մոտակայքում գտնվող մեկ ուրիշ նավ։

Հրդեհվող նավի մեխանիկը և անձնակազմի ևս մեկ անդամ այրվածքներ են ստացել։

Ըստ APA գործակալության՝ հրդեհը բռնկվել է Caspian Challenger նավի շարժիչի հատվածում։ Միջադեպը տեղի է ունեցել «Գյարբի Չիրագ» պլատֆորմի մոտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG