Մատչելիության հղումներ

Կառավարությունը դադարեցրեց Գյումրիի ավագանու լիազորություններն ու արտահերթ ընտրություններ անցակացելու որոշում կայացրեց


Գյումրիի քաղաքապետարանի շենքը
Գյումրիի քաղաքապետարանի շենքը

Կառավարությունն այսօրվա նիստում դադարեցրեց Գյումրիի համայնքի ավագանու լիազորությունները և արտահերթ ընտրություններ անցակացելու որոշում կայացրեց։

Կառավարությունը հիմնավորում է, որ Գյումրի համայնքի ավագանու վերջին նիստը գումարվել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին: Ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրացել է դեկտեմբերի 10-ին:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Կառավարությունը դադարեցնում է Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները:

Իսկ արտահերթ ընտրությոններ նշանակելու մասին որոշումը ուժի մեջ է մտնելու փետրվարի 20-ին։ Կրկին օրենքով է կարգավորվում՝ «Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ»:

Ըստ «Ընտրական օրենսգիրքի» ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 20-ին։

Ըստ այդմ՝ Գյումրիում արտահերթ ընտրությունները կկայանան մինչև ապրիլի 1-ը։

Վարչապետը վաղը կնշանակի նաև Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակտարի։ Անկուսակացական Սարիկ Միասյանն էր հաղթել փրայմըրիզում և նա էլ արտահերթ ընտրություններում կգլխավորի ՔՊ-ի ցուցակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG