Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով, «Ազատության»-ը փոխանցեցին կառավարության լրատվականից:
Այսօր ավելի վաղ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն էր հաղորդել, որ Փաշինյանը նախատեսում է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել տեսակապի միջոցով։
Հայաստանի վարչապետը քովիդի պատճառով չմասնակցեց դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այսօր նախատեսված է ԵԱՏՄ նիստը։ Կրեմլը նախօրեին հայտարարեց՝ ակնկալում է, որ Հայաստանի վարչապետը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի գագաթնաժողովին։
Երեկ օրվա ավարտին նա ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրեց, որ քովիդ թեստը կրկին դրական է և որ մինչև առողջանալը կաշխատի որոշակի սահմանափակումներով:
Այսօր առավոտյան նա փոքրիկ տեսանյութ էր Ֆեյսբուքում տարածել՝ նշելով, որ հերթական թեստի պատասխանին է սպասում։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել էր, որ Հայաստանի աշխատանքը ԱՊՀ-ում օգուտ է թե՛ երկրին, թե՛ ասոցիացիային՝ շեշտելով՝ Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում։