Մատչելիության հղումներ

Քաոս Բեյրութի օդակայանում. մի քանի ավիաընկերություններ ժամանակավոր դադարեցրել են թռիչքները դեպի Լիբանան


Քաոս Բեյրութի միջազգային օդանավակայանում այն բանից հետո, երբ մի քանի միջազգային ավիաընկերություններ ժամանակավորապես դադարեցրել են իրենց թռիչքները դեպի Լիբանան՝ մերձավորարևելյան երկրում ռազմական էսկալացիայի անհանգստության պատճառով:

Շատ ուղևորներ վաղ առավոտից սպասում են իրենց թռիչքին։

Բեյրութի օդանավակայանը երկրի միակ միջազգային օդանավակայանն է։

Շաբաթասկզբին իսրայելական կողմի թիրախավորել էր մայրաքաղաք Բեյրութի արվարձաններից մեկը, ինչի հետևանքով զոհվեց «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Ֆուադ Շուքրը։ «Հեզբոլա»-ն իր զինակցի սպանությունը շրջադարձային կետ որակեց Իսրայելի դեմ պայքարում։

Լարվածության աճի ֆոնին, մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին հորդորում են հնարավորինս շուտ հեռանալ կամ զերծ մնալ Լիբանան այցերից։ Պաշտոնական Երևանը Հայաստանի քաղաքացիներին կոչ արեց ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG