Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն

Միաժամանակ, նախարարությունը հորդորում է այս պահին Լիբանանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ», - նշված է հաղորդագրությունում։

Իսրայելական ուժերը հուլիսի վերջին հարված էին հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, ինչի հետևանքով կար առնվազն մեկ զոհ, մոտ մեկ տասնյակ վիրավոր։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ թիրախային հարված է հասցրել «Հեզբոլա»-ի հրամանատարին, որին պատասխանատու է համարում Գոլանի բարձունքներում անցած հանգստյան օրերին 12 երեխաների և դեռահասների կորստի պատճառ դարձած հարվածի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG