Կալիֆորնիա նահանգի ղեկավարները մշակում են Լոս Անջելեսի վերականգնման ծրագիր, որը նման է Մարշալի պլանին՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի վերականգնման ծրագրին, հայտարարել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։
Նրա խոսքով՝ մասնագետներն արդեն սկսել են «Լոս Անջելես-2» -ը ստեղծելու ծրագիրը մշակել, և իրենք ամեն ինչ անելու են, որ ոչ միայն աղետից տուժածները զբաղվեն վերականգնմամբ, այլև բոլորը։ Ըստ Նյուսոմի՝ այժմ իշխանությունները բանակցություններ են վարում գործարարների, արհմիությունների և հասարակական կազմակերպությունների հետ Լոս Անջելեսի վերականգնման ծրագրի վերաբերյալ։
Հաշվի առնելով, որ առաջիկա տարիներին կարևոր միջոցառումներ են նախատեսվում՝ 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ու 2028 թվականի Օլիմպիադան, իշխանությունները պետք է տուժած շրջանները վերականգնեն որքան հնարավոր է շուտ։
Լոս Անջելեսում անտառային հրդեհները սկսվել են հունվարի 7-ին, կրակի արագ տարածմանը նպաստում են չոր եղանակն ու ուժեղ քամիները։