Մատչելիության հղումներ

Ջաբրայիլում ականի պայթյունից սակրավոր է զոհվել


Ադրբեջանցի ականազերծները, արխիվ, Քելբաջար:
Ադրբեջանցի ականազերծները, արխիվ, Քելբաջար:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանը փոխանցված Ջաբրայիլի շրջանում այսօր ականազերծման աշխատանք կատարելու ընթացքում ականի պայթյունից զոհվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից Իսան Ռագիֆ օղլուն:

Բացի այդ, գործակալության մի քանի աշխատակիցներ տարբեր վնասվածքներով փոխադրվել են շրջանային հիվանդանոց: Բժիշկները նրանց վիճակը բավարար են գնահատում։

Դատախազության մասնագետները տեղում զննություն են իրականացնում, կատարվում է հետաքննություն։

Այսօր ավելի վաղ Բաքուն նաև հաղորդել էր, որ Ջաբրայիլի շրջանի Գորովլու գյուղում ականի վրա բեռնատար է պայթել, վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG