Այսօր առավոտյան 4-ից 5 բալլանոց երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Նախիջևան սահմանին՝ Քաջարանից 14 կմ հյուսիս։
Ըստ Փրկարար ծառայության՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 4 բալլ ուժգնությամբ։
Հնարավոր տուժածների, ավերածությունների մասին հաղորդումներ չկան: