Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Երևանից 14 կմ հարավ-արևելք


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր տեղական ժամանակով ժամը 23:27 Հայաստանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է Երևանում, Կոտայքի և Արարատի մարզերում:

ՆԳՆ հաղորդագրության համաձայն, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը էպիկենտրոնային գոտում՝ Երևանից 14 կմ հարավ-արևելք, գրանցել է 4-5 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում:

Երկրաշարժը Երևանում զգացվել է 4 բալլ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալլ, Արարատի մարզում՝ 3 բալլ ուժգնությամբ։

3․3 մագնիտուդով երկրաշարժի օջախի խորությունը 10 կմ էր:

Հնարավոր տուժածների, ավերածությունների մասին հաղորդումներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG