Իսրայելը Լիբանանի հարավում սպանել է Համասի առաջնորդներից մեկին՝ Մուհամմադ Շահինին, լուրը հաստատում են թե՛ Իսրայելի պաշտպանության նախարարությունից, թե՛ «Համաս»-ից, հայտնում է «Ռոյթերս»-ը։
Հաղորդվում է, որ Մուհամմադ Շահինը եղել է Լիբանանում «Համաս»-ի օպերատիվ վարչության ղեկավարը, և որ նա վերջերս ներգրավված է եղել «ահաբեկչական դավադրությունների» տարածման մեջ։
Իսրայելական զինուժը Գազայում պատերազմին զուգահեռ հարվածներ է հասցնում «Համաս»-ի անդամներին, դաշնակից լիբանանյան «Հըզբոլա»-ի և Լիբանանի այլ խմբավորումների դեմ: Այդ զինված խմբավորումները հրթիռներ, անօդաչու սարքեր և հրետանային հարձակումներ են իրականացրել Իսրայելի հյուսիսային սահմանին: