«Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախօրեին, իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայում ծավալվող բողոքի գործողությունների թեմային չի անդրադարձել», - պնդում են թուրքական դիվանագիտական աղբյուրները։
Reuters գործակալության հետ զրույցում թուրք դիվանագետները պնդել են, որ Ֆիդանի հետ բանակցություններից հետո Ռուբիոյի՝ X-ի օգտահաշվում արված գրառումն իրականությանը չի համապատասխանում։ Դրանում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պնդել էր, թե Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն էր հայտնել «Թուրքիայում իրականացված վերջին ձերբակալությունների առթիվ»։
ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Մարկո Ռուբիոն մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալությունների և բողոքի ցույցերի կապակցությամբ։
Թուրքիայում բողոքի ակցիաներ են տեղի ունենում նախագահ էրդողանի հիմնական մրցակից, Ստամբուլի քաղաքապետ էքրիմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Թուրքական ոստիկանությունը շարունակում է ուժ կիրառել Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու պահանջով փողոց դուրս եկած ցուցարարների դեմ։