Մատչելիության հղումներ

Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանի թիրախներին


Իսրայելական բանակը հայտարարել է, որ «ճշգրիտ» հարձակումներ է իրականացրել Իրանի թիրախների վրա՝ ի պատասխան այս ամսվա սկզբին Իսրայելի վրա իրանական հարձակումների:

«Ի պատասխան Իրանի ռեժիմի կողմից Իսրայելի դեմ ամիսներ շարունակվող հարձակումներին, հենց հիմա Իսրայելի Պաշտպանության ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը տեսաուղերձում:

«Իրանի ռեժիմը և տարածաշրջանում նրա վստահված անձինք հոկտեմբերի 7-ից անողոք հարձակվում են Իսրայելի վրա մի քանի ճակատներով, ներառյալ ուղիղ հարձակումները իրանական հողից», - ավելացրել է նա:

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի մայրաքաղաք Թեհրանում և մոտակա Քարաջ քաղաքում, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Պայթյունների մասին հայտնել են նաև պետական հեռուստատեսությունը և Fars լրատվական գործակալությունը, որը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, ինչպես նաև CNN-ը:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հավելել է, որ «ինչպես աշխարհի յուրաքանչյուր ինքնիշխան երկիր, Իսրայել պետությունն ունի պատասխան տալու իրավունք և պարտավորություն»։

Հաղորդվում է, որ իսրայելական հարվածները չեն թիրախավորել էներգետիկ կամ միջուկային օբյեկտները:

Որոշ լրատվամիջոցներ հայտնել են իրանական Շիրազ քաղաքի վրա իսրայելական հարձակումների երկրորդ ալիքի մասին, սակայն Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ որևէ այլ վայրում հարվածներ չեն եղել, և Իսրայելը չի մեկնաբանել:

Հոկտեմբերի սկզբին Իրանը հրթիռներով զանգվածային հարձակում գործեց Իսրայելի վրա: Դա հաջորդել էր Իսրայելի հայտարարությանը, որ պաշտպանության բանակը , որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ» և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»: Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հետ կապ ունեցող թիրախներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG