Իսրայելի նախագահը չեղարկեց Բաքու նախատեսված այցը։ Իցհակ Հերցոգի գրասենյակի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել «անվտանգության նկատառումներից» ելնելով։
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հերցոգը COP29-ին մասնակցելու նպատակով նոյեմբերի 19-ին կարճատև այցով Բաքու պետք է ժամաներ Sion Wing կառավարական օդանավով, սակայն «չնայած ինտենսիվ դիվանագիտական ջանքերին, Թուրքիան հրաժարվել է օդային միջանցք տրամադրել թռիչքի համար»։
Միաժամանակ «Թուրան» գործակալությունը նշում է, որ Բաքվում ընթացքում կլիմայական հավաքին մասնակցելու նպատակով ժամանել են իսրայելցի պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարներ։