Մատչելիության հղումներ

Իսրայելական ուժերը հարված են հասցրել Բեյրութին


Բեյրութ, Լիբանան, իսրայելական բանակի հարվածի հետևանքները, հուլիսի 30, 2024թ.
Բեյրութ, Լիբանան, իսրայելական բանակի հարվածի հետևանքները, հուլիսի 30, 2024թ.

Իսրայելական ուժերը հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, կա առնվազն մեկ զոհ, մոտ մեկ տասնյակ վիրավոր։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախային հարված է հասցրել «Հեզբոլա»-ի հրամանատարին, որին պատասխանատու է համարում Գոլանի բարձունքներում անցած հանգստյան օրերին 12 երեխաների և դեռահասների կորստի պատճառ դարձած հարվածի համար։

Իսրայելը Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա»-ին էր մեղադրել օկուպացված Գոլանի բարձունքներում ֆուտբոլի դաշտի վրա հրթիռային հարվածի համար։ Շարժումը պատասխանատվություն չէր ստանձնել։

Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական հարվածը թիրախավորել է մայրաքաղաքի Հարեթ Հրեյք թաղամասում գտնվող «Հեզբոլա»-ի Շուրայի խորհրդի շրջակայքը:

Ռազմական խմբավորման օպերատիվ կենտրոնի ղեկավար Մուհսին Շուքրը փրկվել է, Reuters-ին ավելի ուշ հայտնել են նրա անվտանգության երկու բարձրաստիճան աղբյուրները:

  • Այսօր «Հեզբոլա» շարժումը հրթիռակոծել է Իսրայելի սահմանամերձ բնակավայրերից մի քանիսը։ Հարվածի հետևանքով առնվազն մեկ խաղաղ բնակիչ է զոհվել։
  • Իսրայելի բանակի տեղեկություններով՝ «Հեզբոլա»-ն առնվազն 10 հրթիռ է արձակել երկրի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ, սակայն ՀՕՊ համակարգը դրանցից մի քանիսը չի կարողացել չեզոքացնել։ «Այս պահին Իսրայելի բանակը պատասխան հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքում գտնվող թիրախներին», - ավելի վաղ հաղորդում էին տեղական աղբյուրները։

XS
SM
MD
LG