Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակն իր վերահսկողության տակ է վերցրել «Ֆիլադելֆիայի միջանցք»-ի մեծ մասը. Հանեգբի


Գազայի հատված, արխիվ
Գազայի հատված, արխիվ

Իսրայելի պաշտպանության բանակը իր վերահսկողության տակ է վերցրել այսպես կոչված՝ «Ֆիլադելֆիայի միջանցք»-ի 75 տոկոսը՝ Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանի բուֆերային գոտին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին Kan ռադիոկայանին տված հարցազրույցում։

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ «պատերազմը [Գազայում] երկար կտևի»։ «Ռազմական գործողությունները կշարունակվեն ևս յոթ ամիս»,- հայտարարել է Հանեգբին։

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 36 հազար 171-ի, վիրավորներինը գերազանցում է 81 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG