Մատչելիության հղումներ

ԻՊ-ն հազարավոր մարդկանց է հավաքագրում Կենտրոնական Ասիայի երկրներից


«Իսլամական պետության»-ը միացած՝ Տաջիկստանի ոստիկանության հատուկ ջոկատի հրամանատար Գուլմուրոդ Խալիմովը, մայիս, 2015թ․
«Իսլամական պետության»-ը միացած՝ Տաջիկստանի ոստիկանության հատուկ ջոկատի հրամանատար Գուլմուրոդ Խալիմովը, մայիս, 2015թ․

Մասնագետները կարծում են, որ այդ երկրների կառավարությունները պետք է բարելավեն մարդու իրավունքների վիճակը:

Մերձավոր Արևելքում մարտնչող ռազմականացված ծայրահեղական խմբավորումների համար Կենտրոնական Ասիայի երկրները մեծ կարևորություն ունեն զինյալների հավաքագրման առումով:

ՄԱԿ-ի գնահատականներով, «Իսլամական պետություն»-ն ու դրա հետ գործակցող խմբերը առնվազն 25 հազար արտասահմանցի մարտիկ ունեն` ավելի քան 100 երկրներից:

Ըստ ԱՄՆ-ի հակաահաբեկչական կենտրոնի, այդ խմբավորումները արդեն իսկ հարյուրավոր մարտիկների են հավաքագրել Ղրղըզստանից և Տաջիկստանից ու ավելի քան հազար մարտիկ էլ՝ Ղազախստանից:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից հանրապետական Քրիս Սմիթը տարակուսում է. - «Դեռ անցյալ շաբաթ իմացանք, որ Տաջիկստանի հակաահաբեկչական ծրագրի ղեկավարը, ով վարժանքներ էր ստացել ԱՄՆ-ի կառավարության շնորհիվ, լքել է իր պաշտոնը՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը միանալու համար»:

Մասնագետները նշում են, որ տարածաշրջանի խնդիրների մեծ մասը այդ երկրների կառավարությունների գործունեության արդյունք են: Լայնածավալ կաշառակերությունն ու պաշտոնյաների չարաշահումները, օրենքի գերակայության բացակայությունը, կտտանքներն ու մարդու իրավունքների խախտումները, գործազրկությունն ու աղքատության բարձր մակարդակը նպաստում են բնակչության շրջանում դժգոհության առաջացմանը, որն էլ օգտագործում են ծայրահեղական խմբերը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի Միջին Ասիայի գծով օգնականի տեղակալ Դանիել Ռոզենբլյումը նշում է, որ նրանց մեծ մասը հավաքագրվում են իրենց երկրներից դուրս. - «Գրոհայինները հավաքագրվում են հիմնականում երբ մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի»:

Ըստ մասնագետների, հասարակ լուծումներ չկան, սակայն երկարատև նպատակամղված ջանքերով կարելի է արդյունքի հասնել: Պետք է ամրապնդել տնտեսական հեռանկարները, որպեսզի երիտասարդները կարողանան իրենց երկրում աշխատել, ընտանիք կազմել, և դա հեռու կպահի նրանց ծայրահեղականացումից:

Ըստ Ջորջ Վաշինգտոն համալսարանի դասախոս Ֆրենք Սիլուֆոյի, թեև ԱՄՆ-ը կարող է աջակցել, սակայն իրական լուծումները տեղերում պետք է գտնվեն. - «Այդ երկրների կառավարությունները մոտ են իրավիճակին, գիտեն իրենց համայնքները, իրենք կարող են կանխել, կամ հայտնաբերել նման աղբյուրները` արձագանքելով իրավիճակին»:

Մասնագետները կարծում են, որ Միջին Ասիայի երկրների կառավարությունները պետք է բարելավեն մարդու իրավունքների վիճակը և կանխարգելեն փոքրամասնությունների մեկուսացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG