Մատչելիության հղումներ

Տաջիկստանի ՆԳՆ հատուկ ջոկատի հրամանատարը միացել է ԻՊ-ին


Գուլմուրոդ Խալիմով
Գուլմուրոդ Խալիմով

Տաջիկստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) հրամանատար, գնդապետ Գուլմուրոդ Խալիմովը հայտարարել է, որ միանում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը։

Սոցցանցերում տարածված տեսաուղերձում գնդապետը ասել է, թե ԻՊ-ին է միացել ի նշան իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի։ Խալիմովը հայտնել է, որ իր հետ Սիրիա է մեկնել Տաջիկստանի տասը քաղաքացի։

Հատուկ ջոկատի հրամանատարն անհետացել էր ապրիլի վերջին՝ աշխատասեղանին թողնելով ծառայողական վկայականը։

Խալիմովը Տաջիկստանի հատուկ ջոկատի հրամանատարի պաշտոնը ստանձնել էր երեք տարի առաջ և օրինակելի ծառայության համար բազմիցս արժանացել մեդալների ու այլ պարգևների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG