Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է՝ իրավիճակը Ռուսաստանի հիմնական թիրախի շուրջ, որը կենտրոնացած է Ուկրաինայի արևելքում, «բարդ» է, սակայն բոլոր անհրաժեշտ որոշումները կայացվում են:
Սիրսկին չի նշել ռուսական հիմնական հարձակման ճշգրիտ ուղղությունը, բայց և՛ նա, և՛ նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ասել էին, որ ռուսական զորքերը թիրախավորում են ռազմավարական Պոկրովսկ քաղաքը:
Անցյալ շաբաթ Սիրսկին ասել էր, որ մի քանի օր անցկացրել է Պոկրովսկի մերձակայքում գտնվող արևելյան ճակատում և այնտեղ ընթացող մարտերը նկարագրել «բացառիկ դժվար»:
- Պոկրովսկը Դոնբասի հիմնական լոգիստիկ կենտրոններից է։ Եթե ռուս զինվորականները գրավեն այն, նրանց համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի ուկրաինական երկու մարզկենտրոններ՝ Զապորոժիե և Դնեպր: