Իրանում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին Գրոսսին հանդիպել է Իրանի Արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ։
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հանդիպումից հետո X-ում գրել է, որ Իրանը պատրաստ է բանակցություններ վարել իր ազգային շահերի և անօտարելի իրավունքների հիման վրա, սակայն բանակցություններ չի վարի ճնշումների և սպառնալիքների ներքո։
«Իրանը երբեք խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները չի լքել, գնդակը հիմա Եվրամիության դաշտում է», – հավելել է Իրանի արտգործնախարարը։
Գրոսսիի այցից մի քանի օր առաջ Իսրայելի պաշտպանության նախարարն էր հայտարարել է, որ Իրանը հիմա առավել քան երբևէ խոցելի է իր միջուկային օբյեկտներին հարվածների համար, որը այդ հանգամանքը Իսրայելին հնարավորություն է տալիս ամենակարևոր նպատակին հասնել։
Այսօր Գրոսսին հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները չպետք է թիրախավորվեն։
Նա նաև ընտրվելուց հետո առաջին անգամ հանդիպելու է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։