Մատչելիության հղումներ

Իրանում նախօրեին ութ մարդ է մահապատժի ենթարկվել


Իրավապաշտպան երկու կազմակերպություններ հաղորդել են, որ երեկ վաղ առավոտյան Իրանի երկու բանտերում ութ մարդ մահապատժի է ենթարկվել:

Օսլոյում գործող իրանական իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Իրանն այս տարի մահապատժի է ենթարկել առնվազն 376 մարդու:

Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ այս տարվա առաջին կիսամյակում մահապատիժների թիվը նվազել էր: Նախագահական ընտրությունների ժամանակ մահապատիժների դադարից հետո դրանք նորից վերսկսվեցին։

Ըստ Amnesty International-ի՝ Իրանը 2023 թվականին իրականացրել է 853 մահապատիժ, առնվազն 481-ը թմրանյութերի օգտագործման համար դատապարտվածներ են եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG