Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ մոտ ապագայում Իրանից Հայաստան գազամատակարման ծավալները կրկնապատկվելու են։
2009 թվականից սկսած Հայաստանը Իրանից գազ է ստանում և, ջերմակայանում այն վերածելով էլեկտրաէներգիայի, հետ է մատակարարում Իրանին։
Այս համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականին։ Սական 2023-ի օգոստոսին Հայաստանն ու Իրանը երկարաձգեցին «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ժամկետը մինչև 2030 թվականը։