Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր առաջին արտերկյա այցով գտնվում է հարևան Իրաքում։ Նա հանդիպումներ է ունենում Իրաքի վարչապետի, նախագահի, խորհրդարանի խոսնակի պաշտոնակատարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Իրանի նախագահի ու Իրաքի վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև մի շարք տարբեր ոլորտներում համագործակցության հուշագրերի և համաձայնագրերի ստորագրում։
Սեպտեմբերի 11-13-ը եռօրյա պաշտոնական այցի ընթացքում Փեզեշքիանը Բաղդադից բացի այցելելու է նաև Էրբիլ և Բասրա։