Մատչելիության հղումներ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալների


Այաթոլա Ալի Խամենեի, արխիվ
Այաթոլա Ալի Խամենեի, արխիվ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել հազարավոր բանտարկյալների, այդ թվում՝ օտարերկրացիների և նրանց, ովքեր մեղադրվում են հակապետական հանցագործությունների մեջ։

Պետական IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ այաթոլա Ալի Խամենեին համաձայնել է ներում շնորհել և մեղմացնել 2 հազար 887 բանտարկյալների պատիժը դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեի առաջարկից հետո:

Ըստ այդմ՝ 59 մարդու մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ։ Խամենեին, ով վերջին խոսքն ունի պետական բոլոր հարցերի վերաբերյալ, այս քայլին դիմել է Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվա նախաշեմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG