Մատչելիության հղումներ

Ինտերնետ կապն ամբողջությամբ վերականգնվել է․ Team Telecom Armenia


Team Telecom Armenia-ի ինտերնետ կապը վերականգնվել է Հայաստանի ամբողջ տարածքում, տեղեկացնում է ընկերությունը:

Տավուշի և Լոռու մարզում վնասվել էին ընկերության միջազգային կապուղիները, ինչը պատճառ էր դարձել ֆիքսված և բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակման։

Կիրանցով անցնող կապուղին վնասվել էր շինարարական աշխատանքների ընթացքում, ինչից հետո գործարկվել էին Տաշիրով և Ալավերդիով անցնող պահուստային կապուղիները։ Ժամը 14:40 վթարվել էր Տաշիրով, իսկ 15:10՝ Ալավերդիով անցնող, համապատասխանաբար երկրորդ և երրրորդ, պահուստային կապուղիները՝ շինարարական աշխատանքների պատճառով, ինչն էլ երկրի տարածքում ինտերնետի սահմանափակ հասանելիության պատճառ էր դարձել, ասված է հաղորդագրությունում:

Team Telecom Armenia-ն հավելում է, որ Կիրանցում վթարը տեղի էր ունեցել ընկերության կողմից շրջանցիկ ճանապարհով անցնող նոր կապուղու պլանավորված գործարկումից անմիջապես առաջ։ Ժամը 18:30-ից վերականգնվել է Տաշիրով, այնուհետև՝ Կիրանցով անցնող կապուղին։ Դեռևս աշխատանքներ են իրականացվում Ալավերդիում, ասված է ուշ երեկոյան ընկերության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG