Մատչելիության հղումներ

Լոռու ու Տավուշի մարզերում վնասվել են «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության միջազգային կապուղիները


Լոռու ու Տավուշի մարզերում «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության միջազգային կապուղիների վնասման հետևանքով Հայաստանում բջջային ու ինտերնետ կապի սահմանափակումներ կան, «Ազատությանը» հայտնում են «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ից։

Ընկերությունից հայտնում են, որ Կիրանցում արդեն վերականգնվել է վնասված կապուղին, Ալավերդիում դեռ շարունակվում են վերականգնողական աշխատանքները։

Ըստ ընկերության հասարակայնության հետ կապերի ավագ մասնագետ Սաթենիկ Խաչատրյանի՝ մալուխներից մեկը Կիրանցի շրջանցիկ ճանապարհի կառուցման պատճառով է վնասվել, մյուսը՝ Լոռու մարզում ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում։

«Թիմ Տելեկոմ Արմենիա»-ից փոխանցում են, որ խափանումները կվերացվեն առաջիկա ժամերին։ Տեխնիկական թիմն աշխատում է կապի վերականգման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG