Արդարադատության միջազգային դատարանը կքննի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումը, X-ի իր էջում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Հաագայի դատարանը, որ արդեն երեք տարի է՝ քննում է Երևանի ու Բաքվի հակընդդեմ հայցերը, երեկ հրապարակեց նախնական վճիռները՝ մերժելով Ադրբեջանի ներկայացրած բոլոր առարկությունները։ Դրանից հետո արդեն կսկսվի բուն դատաքննությունը։
Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել։
Երեկվա վճռից հետո Բաքուն հայտարարել է, թե կշարունակի ջանքերը՝ պատասխանատվության ենթարկելու Հայաստանին «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների երկարատև օկուպացիայի և հակամարտությունների ընթացքում մարդու միջազգային իրավունքների բազմաթիվ խախտումների համար»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը շեշտել է՝ նաև միջազգային իրավական այլ հարթակներում է պայքարում, այդ թվում՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու պահանջով»։
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.