Մատչելիության հղումներ

Հռոմի պապն ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, արխիվ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, արխիվ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր Վատիկանում ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին։ Վատիկանի պաշտոնաթերթի փոխանցմամբ՝ եկեղեցապետերի առանձնազրույցը տևել է 30 րոպե, քննարկված հարցերի մասին, սակայն, չի հաղորդվում։

Արամ Ա-ն Սուրբ աթոռ է այցելել Լիբանանի կառավարության և Քահանայապետական Արևելյան ինստիտուտի հրավերով։ Հաղորդվում է, որ այցի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կհանդիպի նաև Վատիկանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի և այլ բարձրաստիճան հոգևորականների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG