Մատչելիության հղումներ

Հրազենային վնասվածքից ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել, քննություն է ընթանում


Այսօր ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, հաղորդում է ռազմական գերատեսչությունը:

Ըստ նախարարության՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG