Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել, պարզվում են մահվան հանգամանքները


Պարզվում են զինծառայող Դավիթ Ներսիսյանի մահվան հանգամանքները, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մաս):

Քննչականը նշում է, որ երեկ Ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան մասին:

Ըստ հաղորդման՝ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ։ Նա շտապ տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 10:00-ի սահմաններում արձանագրվել է նրա կենսաբանական մահը:

Կոմիտեն նշում է, որ կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հարցաքննվել են մի շարք անձինք, բուժհաստատությունից առգրավվել են մահացած զինծառայողին վերաբերող բժշկական փաստաթղթերը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG