Մատչելիության հղումներ

Հուրգադայում ստորջրյա զբոսանավակ է խորտակվել, կա 6 զոհ


Հուրգադայի ափերից մեկը, արխիվ
Հուրգադայի ափերից մեկը, արխիվ

Եգիպտոսում, Հուրգադայի ափերի մոտ ստորջրյա զբոսանավակ է ջրասույզ եղել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։

Հուրգադայում ռուսական հյուպատոսությունը տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, «Սինդբադ» հյուրանոցի համանուն զբոսանավակը 45 զբոսաշրջիկներով ստորջրյա էքսկուրսիա էր իրականացնում Կարմիր ծովում՝ 25 մետր խորության վրա։

Բոլոր զբոսաշրջիկները ռուսաստանցի են եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG