Մատչելիության հղումներ

Եգիպտոսի ​​հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով մեկ զոհ կա, մեկ վիրավոր


Եգիպտական ​​Մարսա Ալամ քաղաքը, արխիվ
Եգիպտական ​​Մարսա Ալամ քաղաքը, արխիվ

Եգիպտական Մարսա Ալամ հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով զոհվել է մեկ զբոսաշրջիկ, ևս մեկը վիրավորվել է, հաղորդում է Բնապահպանության նախարարությունը՝ չմանրամասնելով զոհերի ազգությունը։

Կարմիր ծովում շնաձկներ կան, սակայն նրանց տեսնելը համեմատաբար հազվադեպ երևույթ է:

Հարձակումը տեղի է ունեցել ծովի խորքում՝ Մարսա Ալամի հյուսիսում գտնվող նավամատույցների մոտ գտնվող հատուկ լողավազանից դուրս, հայտնել է նախարարությունը՝ հավելելով, որ նավամատույցներից դուրս լողալն արգելված է։ Դրանք երկու օրով փակվել են։

Մարսա Ալամը Եգիպտոսի ափամերձ քաղաք է, որը հայտնի է իր լողափերով:

Ամենավերջին նման միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսին, երբ շնաձուկը Հուրգադայում սպանել էր Ռուսաստանի քաղաքացու։

Անցյալ ամիս նույն տարածքում զբոսաշրջային նավ է շրջվել, ինչի հետևանքով չորս մարդ զոհվել է, յոթը անհետ կորել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG