Հունաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Յորղուս Գերապետրիտիսն ու Հաքան Ֆիդանը նոյեմբերի 8-ին հանդիպելու են Աթենքում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները՝ ներառյալ բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման հարցերը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրները տասնամյակներ շարունակվող տարաձայնություններ ունեն օդային տարածքից մինչև Միջերկրականի արևելյան հատվածաների վրա իրավազորություն, էներգետիկ ռեսուրսներ և էթնիկապես պառակտված Կիպրոս։
Ակնկալվում է, որ Կիպրոսի Հանրապետության և կղզու ինքնահռչակ թուրքական մասի առաջնորդները Նյու Յորքում այսօր կհանդիպեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։