Մատչելիության հղումներ

«Հեզբոլա»-ն հայտարարել է, որ մարտեր է վարում իսրայելական ուժերի դեմ


Լիբանանյան բանակի զինվորները անցնում են ավերված մեքենաների կողքով այն վայրում, որտեղ շաբաթ օրը իսրայելական օդուժը հարվածել է, Լիբանան, Բեյրութից հարավ գտնվող Բարջա գյուղ, 12-ը հոկտեմբերի, 2024թ.
Լիբանանյան բանակի զինվորները անցնում են ավերված մեքենաների կողքով այն վայրում, որտեղ շաբաթ օրը իսրայելական օդուժը հարվածել է, Լիբանան, Բեյրութից հարավ գտնվող Բարջա գյուղ, 12-ը հոկտեմբերի, 2024թ.

«Հեզբոլա» խմբավորումը հայտարարել է, որ մարտեր են վարում իսրայելական ուժերի դեմ, որոնք փորձում են ներթափանցել Լիբանանի հարավում գտնվող Ռամյա գյուղ։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ «Հեզբոլա» զինված խմբավորումը, որը նաև քաղաքական կուսակցություն է, շաբաթ օրը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 320 արկ՝ առանց լրացուցիչ մանրամասների: Բանակը փոխանցել է, որ հյուսիսային Իսրայելի որոշ քաղաքների շրջակայքի տարածքները փակ են հանրության համար:

Իսրայելի և «Հեզբոլա»-ի (ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն, ԵՄ-ն իր սև ցուցակում է ներառել միայն նրա զինված թևը) զինյալների միջև հակամարտությունը բռնկվեց մեկ տարի առաջ, երբ Իրանի կողմից աջակցվող խմբավորումը սկսեց հրթիռներ արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ՝ հաջակցություն ահաբեկչական «Համաս»-ի Գազայի պատերազմի սկզբում:

Իսրայելն ուժեղացրել է իր ռազմական գործողությունները վերջին շաբաթների ընթացքում՝ ռմբակոծելով հարավային Լիբանանը, Բեյրութի հարավային արվարձանները և Բեքաայի հովիտը, սպանելով խմբավորման բարձրագույն ղեկավարներից շատերին և ցամաքային զորքեր ուղարկելով սահմանից այն կողմ: «Հեզբոլա»-ն իր հերթին հրթիռներ է արձակել Իսրայելի խորքերը:

XS
SM
MD
LG