Մատչելիության հղումներ

Հետաքննող լրագրող Գրոզևը կոչ է արել Արևմուտքին՝ հետ կանչել ՌԴ-ում աշխատող բոլոր թղթակիցներին


Bellingcat-ի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզև, արխիվ
Bellingcat-ի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզև, արխիվ

Բուլղարացի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը կոչ է արել արևմտյան լրատվական կազմակերպություններին՝ հետ կանչել Ռուսաստանում աշխատող բոլոր թղթակիցներին՝ ասելով, որ Կրեմլը նրանց ամեն րոպե կարող է առևանգել՝ գերիների ապագա փոխանակման ժամանակ օգտագործելու հարամ:

«Սա մի ժամանակաշրջան է, երբ Ռուսաստանից ստացված տեղեկատվությունը չի կարող ազնվորեն փոխանցվել», - ասել է Bellingcat-ի լրագրողը՝ բուլղարական BNT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Այս հայտարարությունը հնչում է օգոստոսի 1-ին Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանտարկյալների խոշոր փոխանակման ֆոնին:

«Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան ևս փոխանակվող անձանց շարքում էր։ Այս փոխանակման շրջանակներում Ռուսաստան վերադարձավ Գերմանիայում ցմահ ազատազրկման դատապարտված Անվտանգության դաշնային ծառայության սպա Վադիմ Կրասիկովը։

Կրասիկովը 2021 թվականի դեկտեմբերին Գերմանիայի դատարանի վճռով մեղավոր էր ճանաչվել 2019 թվականի օգոստոսին Բեռլինի կենտրոնական այգում Վրաստանի քաղաքացի, ծագումով չեչեն Թորնիկե Խանգոշվիլիին սպանելու համար և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG