Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց են ունեցել Մեծ Բրիտանիայի և Իրանի ԱԳ նախարարները


Իրանի ԱԳՆ շենքը Թեհրանում
Իրանի ԱԳՆ շենքը Թեհրանում

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման մտահոգությունների ֆոնին՝ հեռախոսազրույց է կայացել Մեծ Բրիտանիայի և Իրանի արտգործնախարարների միջև։

Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Թագավորության դիվանագիտության ղեկավար Դեյվիդ Լամին Թեհրանին զսպվածության կոչ է արել միաժամանակ շեշտել, որ «Իսմայիլ Հանիեի դեմ գործողությունը հետընթաց է Գազայում հրադադարի ճանապարհին»։

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին իր հերթին Իսրայելին է մեղադրել տարածաշրջանն ապակայունացնելու համար:

  • Շաբաթասկզբին իսրայելական կողմի հարվածի հետևանքով զոհվեց Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը։ Կազմակերպության առաջնորդի պնդմամբ՝ իր զինակցի սպանությունը շրջադարձային կետ է Իսրայելի դեմ պայքարում։
  • Իր հերթին, Իրանը կոշտ պատասխան է խոստացել Իսրայելին, որին մեղադրում է հուլիսի 31-ի գիշերը Թեհրանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդի սպանության մեջ։
  • Իսրայելը ոչ հերքել, ոչ հաստատել է իր մասնակցությունը սպանությանը։ Վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մեծ գին կպահանջի իր դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում, որտեղից էլ այն լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG