Մատչելիության հղումներ

ՀԴԲ-ն խուզարկել է ռուս հայտնի հաղորդավար Դմիտրի Սայմսի Վիրջինիայի տունը


ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ, FBI) աշխատակիցները խուզարկել են ռուս քաղաքագետ, ռուսաստանյան «Առաջին ալիք» դաշնային հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Դմիտրի Սայմսի՝ Վիրջինիայում գտնվող առանձնատունը, հայտնում է Rappahannock News պարբերականը։

ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում Սայմսը հաստատել է տեղեկությունը։

Թե ինչ գործի շրջանակներում է իրականացվել խուզարկությունը, չի հաղորդվում։

Դմիտրի Սայմսը ծնվել է Խորհրդային միությունում, 1970-ականներին տեղափոխվել է ԱՄՆ և հայտնի է որպես The National Interest ամսագրի հրատարակիչ։

Քաղաքագետը սերտ կապեր է ունեցել Դոնալդ Թրամփի 2016 թվականի նախագահական ընտրարշավի հետ։ Այդ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցում Սայմսի անունը հիշատակվում է ավելի քան հարյուր անգամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG