Մատչելիության հղումներ

Հայաստանը Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա


Հայաստանի կողմից Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային:

Ըստ ԱԳՆ տարածած հաղորդարության՝ Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ:

«Մարդասիրական օգնությունը Սիրիա կառաքվի Հայաստանը Թուրքիային կապող «Մարգարա» անցակետով, որն այս նպատակով բացվել է Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածության արդյունքում։ Այս առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում նաև թուրքական կողմին՝ մարդասիրական բեռի առաքման սահուն կազմակերպմանն օժանդակելու համար», - ասված է հաղորդագրությունում։

2023 թվականին էլ Հայաստանը1993-ից փակված Մարգարայի կամրջով 100 տոննա մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա:

2022-ի հուլիսին Վիեննայում հայ և թուրք բանագնացների չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողմը վերակառուցել է Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկուսուկես տարի անց պարզ չէ, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։

Պաշտոնական Անկարան բազմիցս է հայտարարել՝ սահմանը կբացվի հայ - ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում՝ շեշտելով՝ հայ - թուրքական և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG