«Հայաստանը COP-29 համաժողովին հրավիրված երկրների թվում էր։ Կմասնակցի սակայն, այդ երկիրը, այս հավաքին, թե ոչ, իրենք պետք է որոշեն»,- այսօր Բաքվում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։
Բելգիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ևս Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ «վերջին մեկ տարում Երևանի հետ ակտիվ բանակցություններում լուրջ առաջընթաց է արձանագրվել»։
Պաշտոնական Երևանը դեռ վերջնական որոշում չունի՝ մասնակցել վեհաժողովին, թե ոչ և ինչ մակարդակով, Հայաստանի որոշումը կախված է լինելու մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ քննարկումներից, այսօր «Ազատությանն» ասաել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։