Մատչելիության հղումներ

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ


Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվեարկությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար:

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար:

Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

  • Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ:
  • Խորհուրդն ունի 54 անդամ՝ ընտրված Գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG