Հայաստանն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով, Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Էլմեդին Կոնակովիչի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ցանկանում ենք ունենալ առաջատար տեխնոլոգիաներով զարգացող տնտեսություն, ինչպես նաև ներգրավվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանն ուղղված ծրագրերում։ Այս նպատակները մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին և ավելացնում նաև Բալկանյան երկրների հետ համագործակցության հնարավորությունները», - ԱԳՆ փոխանցմամբ՝ նշել է նախարար Միրզոյանը։
Նա Էլմեդին Կոնակովիչի տեղեկացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման հարցում Երևանի առաջնահերթությունների, Հայաստանի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համատեղ քայլերի մասին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա կյանքի կոչման պարագայում ընձեռնվելիք առավելությունները թե՛ տնտեսության, թե՛ տարածաշրջանային կայունության համար։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում եղած մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կքնման կարևորությունը։