Խորվաթիայում հանդիպել են Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Դմիտրո Կուլեբան, անդրադարձել տարածաշրջանային թեմաների:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը: Նա անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները:
Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ:
Արարատ Միրզոյանը Խորվաթիա է մեկնել՝ կմասնակցելու Դուբրովնիկի համաժողովին: