Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները


Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքներն են քննարկել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ, ասված է Հայաստանի ԱԳՆ լրատվականի հաղորդագրությունում:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերի։

XS
SM
MD
LG