Մատչելիության հղումներ

Հայաստանի աշխարհաքաղաքական հայացքի փոփոխություն կա, որը դառնում է առավել զգուշավոր. Դալիբոր Ռոհաչ


Վրաստանում ընտրությունների արդյունքով պայմանավորված անորոշ է դառնում դեպի եվրոպամետ ուղի բռնելու՝ «Հայաստանի և Վրաստանի փոքր կոալիցիայի ի հայտ գալու և արդյունավետ ուժ լինելու հեռանկարը», «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման շրջանակներում ասաց Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Դալիբոր Ռոհաչը։

«Միշտ էլ եղել է հույս, որ եթե Հայաստանն ու Վրաստանը երկուսով լինեն եվրոպամետ ուղու վրա, ապա այս միտումները կարող են ամրապնդել միմյանց, և որ խորը պատմական կապեր ունեցող այս երկու բարեկամ ժողովուրդների, այս երկու երկրների կոալիցիան կարող է լինել ավելի արդյունավետ միջոց նրանց երկուսի եվրաինտեգրման հարցում», - ասաց նա։

Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններում շուրջ 54 տոկոսով հաղթեց «Վրացական երազանք»-ը։ Երկրի նախագահը և ընդդիմադիր կուսակցությունները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, պնդում են, թե «Վրացական երազանք»-ի օգտին մոտ 300 հազար ձայն է կեղծվել։

Ըստ Դալիբոր Ռոհաչի՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբում Հայաստանի վարչապետը փորձում էր բովանդակալից քայլեր ձեռնարկել երկիրը Եվրամիությանը մոտեցնելու համար, և հույս կար, որ Հայաստանն այլ հետագծի վրա էր։

«Կարծում եմ՝ աշխարհը նկատեց, որ նույն վարչապետն առաջիններից էր, որ շնորհավորեց «Վրացական երազանք»-ին փաստացի գողացված ընտրություններում ենթադրյալ հաղթանակի կապակցությամբ, և դա ինձ համար ազդարարում է Հայաստանի աշխարհաքաղաքական հայացքի փոփոխություն, որը դառնում է առավել զգուշավոր և հաշվի է առնում աշխարհաքաղաքական դժբախտ իրականությունը, որում Հայաստանը հայտնվել է Վրաստանի հետ միասին», - նկատեց նա։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG