Շվեյցարիայում հանդիպում են ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
ԱԽ քարտուղարի գրասենյակից փոխանցում են, որ նրանք քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
- Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում մասնակցում էր «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»:
- Գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել, որը, սակայն, Հայաստանը չի ստորագրել։