Մատչելիության հղումներ

Հասանովը ենթականերին հանձնարարել է պատրաստ լինել «պայմանական սահմանին հնարավոր սադրանքները» կանխելու գործում»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հասանովը «կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի պահպանելու, զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև պատրաստ լինել պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու գործում»։

Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG