ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը զանգահարել է Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ասել են Հարիսի երկու օգնականները:
Հարիսը, ով պատրաստվում է այսօր ավելի ուշ հրապարակային ելույթ ունենալ, «քննարկել է նաև իշխանության խաղաղ փոխանցման և բոլոր ամերիկացիների նախագահ լինելու կարևորությունը», ասել է նրա աշխատակազմի ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու համար հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ապահովեց ընտրական քոլեջի անհրաժեշտ առնվազն 270 ձայնը:
Այսպիսով, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը դառնում է նաև 47-րդ նախագահը և չորս տարի հետո կվերադառնա Սպիտակ տուն: