Մատչելիության հղումներ

Հարիսն ընդունել է Թրամփի հետ բանավեճի կանոնները. Reuters


ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը

Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական շտաբն ընդունել է հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի դեմ հաջորդ շաբաթ կայանալիք բանավեճի կանոնները, այդ թվում՝ անջատել խոսափողը, երբ մյուս թեկնածուի հերթն է խոսելու, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին:

Բանավեճը կլինի առաջինը Թրամփի և Հարիսի միջև։ Այն կհյուրընկալի ABC News DIS.N-ը սեպտեմբերի 10-ին։

Քամալա Հարիսն ավելի վաղ կոչ էր արել Դոնալդ Թրամփին բանավիճել իր հետ ողջ միջոցառման ընթացքում խոսափողներով:

Թրամփի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերն ասել է, որ ոգևորված է, որ Հարիսը և նրա թիմն ընդունել են կանոնները:

XS
SM
MD
LG